ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարտի 1-ի գործի վերաբերյալ գլխավոր դատախազը կարևոր հայտարարություն է արել

Մարտի 1-ի գործի վերաբերյալ գլխավոր դատախազը կարևոր հայտարարություն է արել
23.05.2018 | 23:46

Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունն ընթացքի մեջ է և այդ գործի շրջանակներում ակտիվորեն փորձ է արվում օգտագործել տեխնիկական նոր հնարավորություններ` խորհրդարանում գլխավոր դատախազության 2017-ի գործունեության ծրագրի ներկայացման քննարկման ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Վստահեցնում եմ, որ այդ գործի մեջ կա բավականին կարևոր ապացուցման առարկայի մի հատված, որը մեծապես պայմանավորված է նոր տեխնիկական ձեռքբերումներով: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ կատարվում են»,- հայտարարեց գլխավոր դատախազը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը, որի անհրաժեշտության մասին խոսվել էր տարբեր շրջանակներում, Դավթյանը ասաց. «Հարցաքննության համար պետք է լինեն հիմքեր: Վարույթն իրականացնող մարմինը տակտիկական նկատառումներից ելնելով, ինքն է որոշում` որ ձեռք բերված նյութերի պայմաններում ում հարցաքննի: Եթե դա պետք է արվի զուտ ցույց տալու համար, դա վարույթին ոչինչ չի տա»: Գլխավոր դատախազը չբացառեց, որ առաջիկայում Մարտի 1-ի գործով հանրությանը նորություններ կհաղորդվեն. «Ես չեմ թաքցնում, որ, հնարավոր է, առաջիկայում մենք ունենանք արդյունքներ և պայմանավորված նաև այն հանգամանքով, որ մենք կունենանք քննության հետ համագործակցող անձինք»։

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ